Tert.am-ը գրում է.

Ինձ համար զարմանալի է և ցավալի այն իրականությունը, երբ ՀՀ ղեկավարն իրեն ու իր կուսակցությունը համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Զատկի տոնին արված հայտարարություններին։

«Քրիստոսին խաչեցին հենց միայն նրա համար, որ նա չցանկացավ լինել հեղափոխական և չցանկացավ հեղափոխություն անել։ Նա չցանկացավ անել այն հեղափոխությունը, որը հրեաներն էին ակնկալում Քրիստոսից՝ իրենց ազատագրելու հռոմեական իշխանության լծից։ Հրեաները պարզապես պատրաստ էին իրենց կյանքը Հիսուսի հետ տալու, միայն եթե Հիսուսը նրանց առաջնորդեր ապստամբության և Դավթի՝ իրենց երազած թագավորության վերականգնման»,- բացատրեց նա և հավելեց՝ հետևաբար հենց դրա համար էլ Հիսուսին խաչեցին․ ինքը չուզեց անել այն հեղափոխությունը ինչը հրեա ժողովուրդն էր ակնկալում։

Տեր Եսային Փաշինյանի բոլոր այդ համեմատությունները անհեթեթություն համարեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել