Tert.am-ը գրում է․

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Դաղստանում ձերբակալել է չորս զինյալի, որոնք ֆինանսավորել են և զինել մարտի 22-ին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողներին:

«Հաստատվել է, որ ձերբակալված գրոհայիններն ուղղակիորեն մասնակցել են 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ֆինանսավորմանը և ահաբեկչության միջոցների տրամադրմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Ես զենք եմ հասցրել Մերձմոսկվայում Crocus-ի վրա հարձակվածներին», - հարցաքննության ժամանակ ասել է զինյալներից մեկը:

Նշվում է, որ Crocus-ի վրա հարձակված ահաբեկիչների զենքերը բերվել էին Մախաչկալայից։

Հարցաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Դաղստանում ձերբակալված չորս զինյալներ պայթյուն էին ծրագրում Կասպիյսկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել