Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ.-ն և հայտնել, որ ինքը Ազատության պողոտա 1/43 հասցեում իրականացնում է 4  և 5-հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարություն և նշված շինարարության հարևանությամբ՝ փողոցի մյուս կողմում է գտնվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առանձնատունը։

Տիգրան Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 25-ին Գ. Բեգլարյանն ու ևս 2 հոգի իրեն հրավիրել են Գ. Բեգլարյանի առանձնատան տարածք, որտեղ տևական ժամանակ զրույց է տեղի ունեցել նրանց միջև ու Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որտեղից ակնհայտ տեսանելի է իր տան անցուդարձը, ինչից հետո իր և ընկերության մյուս համասեփականատիրոջ, ով բնակվում է Միացյալ նահանգներում, հասցեներին Գ. Բեգլարյանն ու նրա մոտ գտնվող մարդիկ հնչեցրել են հայհոյանքներ, ինչպես նաև իր կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ։

Տիգրան Գ-ն ոստիկաններին հայտնել է որ ինքն աշխատում է «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել