«Որեւէ արցախցի Նիկոլ Փաշինյանի աթոռի համար կռիվ չի տվել»,- Գալստյանը սա ասում է ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, ով երեկ կառավարության նիստում հայտարարեց․ «ՀՀ-ում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք՝ բոլորս, այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, եւ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաեւ արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն»։
Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն այս ելույթներն ունենում է Ալիեւի սպառնալիքների եւ պարտադրանքի ներքո, իր վախերն էլ` մյուս կողմից։ «Փաշինյանի մոտ կան վախեր, նա գիտի, որ իր բռնած ճանապարհով հեռուն չի գնա։ Նա փորձում է այդ վախերը փոխանցել ժողովրդին, մանիպուլացնում է, թե հողերը չհանձնենք թշնամուն, պատերազմ կլինի։ Այդպիսով նա սպառնում է հայ ժողովրդին, որ կարողանա պահպանել իր աթոռը։ Նրա մոտ այս վախերը սկսվել են 2020-ից, եւ դա ոչ թե արցախցիներից է, այլ՝ հայ ժողովրդից։ Գիտի, որ մի օր կանգնելու է դատաստանի առաջ»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։
Մինչեւ 2018-ը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն էր, ի՞նչ է զգում արցախցին՝ տեսնելով Հայաստանի կառավարության այս վերաբերմունքը։ Ի պատասխան՝ Գալստյանն ասաց․ «Ես չեմ ուզում արցախցիներին տարանջատել, երեւի թե ոչ մի հայ Նիկոլ Փաշինյանի հետ հույս չի կապում, բոլորը հիասթափված են, գիտեն՝ ինչքան մնա Փաշինյանը, այդքան ավելի մեծ կորուստներ է ունենալու հայ ազգը, վտանգվում է մեր պետականությունը։ Սկսած 2018-ից՝ Փաշինյանը մի ծրագրի մաս է կազմում, որը նպատակ ունի ոչնչացնել հայկական պետությունը, պատմությունը, մշակույթը, որը մենք գործնականում տեսնում ենք»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել