Կառավարության նիստին Նիկոլը կրկին ի ցույց է դրել Իլհամից ունեցած իր վախը: «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար. հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը՝ խոսելով արցախյան թեմատիկայի շուրջ:

Նիկոլը վախեցած է և ոչ միայն Իլհամից: նիկոլի ամենամեծ վախն իշխանության կորուստն է, և արցախյան իշխանությունների ֆիզիկական գոյությունն իսկ նրա կողմից դիտարկվում է՝ պոտենցիալ վտանգ, Իլհամին զայրացնելու միջոց ու ներքաղաքական այնպիսի պրոցեսների գեներատոր, որոնց վերջնարդյունքում ինքը կարող է հայտնվել КГБ-ի «պադվալում», և դա՝ լավագույն դեպքում:

Այսպիսով՝ Նիկոլն առաջ է տանում ադրբեջանական օրակարգը. դժվար թե ադրբեջանցիներն ավելի մեծ եռանդով կարողանային պնդել վտարանդի կառավարության գոյության անթույլատրելիությունը, դժվար թե թուրքերն ավելի հստակորեն հասկացնեին, թե որքան շատ են սիրում հայրենի Ադրբեջանը:

Միաժամանակ Նիկոլը կատարում է իրեն «ժողովրդավար» հռչակողների պատվերը. չկա Արցախի թեմա, չկա ռուսական ազդեցություն՝ տարածաշրջանում: Սկզբում կատարելապես կփակեն Արցախի հարցը, հետո կհասնեն Հայաստանին. կա՛մ հայաստանցներիս արցախցիների նման կտեղահանեն, կա՛մ էլ երկիրը կսարքեն թուրքերին սպասարկող հասարակաց տուն՝ զուրկ ինքնությունից, դեմքից ու երանգից:

Մնում է հուսալ, որ Նչիկոլի հակաարցախյան այս քաղաքականությունը վերջնարդունքւոմ կհանգեցնի նոր արցախյան շարժման ծնունդին՝ Հայաստանի համար դրանից բխելիք արդյունքներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել