Tert.am-ը գրում է.

Ուկրաինան ներգրավված է Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությանը. այսպես է պատասխանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հարցին, թե ով է կանգնած հարձակման հետևում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությո՞ւնը, թե՞ Ուկրաինան։

«Իհարկե, Ուկրաինան», - ասել է Պատրուշևը:

Նրա խոսքերը փոխանցում է Shot թելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել