ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսել են մեկնաբանել ԱԺԲ-ի հետ առնչություն ունեցող ահաբեկիչների կիրակնօրյա ձախողված ներխուժումը երևրանյան քաղմասներից մեկը՝ ջանալով հանրությանը հասցնել այն միտքը, որ Ոստիկանությանը պետք է տրվեն հավելյալ ու ընդլայնված հնարավորություններ երկրում իրավիճակի վերահսկման համար: Օրինակ՝ ՔՊ-ական խոզակերպ Ալեքսանյան Վահագը խոստացել էր տեռորիստների ու նրանց հովանավորների «մաման լացացանել», իսկ ահա Անդոնն ԱԺ-ում փորձել էր Նոր Նորքի ոստիկանատանը կատարվածի օգնությամբ գովազդել ՔՊ-ի նախաձեռնությունը՝ տալու ՆԳՆ-ին լայն հնարավորություններ՝ գաղտնալսելու քաղաքացիներին: «Սա ձեզ պետք ա, հաստատ»,-ջանացել էր համոզել ոստիկանապետին Անդոնը:

Այսպիսով՝ պարզ է դառնում, թե որն էր նման բեմականցման հիմնական նպատակը. հասկանալով, որ իր իշխանությունը հիմնվում է բացառապես ոստիկանական մահակի վրա՝ իր ընդդիմախոսներին բանտող Նիկոլը Հայաստանի համար կարևոր այս փուլում, երբ, փաստորեն, փորձ է արվում հողեր հանձնել թշնամուն, որոշել է Ոստիկանությանը տալ խիստ ընդլայնված լիազորություներ՝ լրտեսելու բնակչությանը: Նման մեթոդով Նիկոլը փորձելու է ոչ միայն վերահսկել հասարակական-քաղաքական պրոցեսները, այլև՝ մարդկանց կյանքն ու կենցաղը՝ Հայաստանը վերածելով փոքրիկ, բայց խստացված ռեժիմով կոնցլագերի: Միաժամանակ նա փորձելու է այս ամենով շեղել հանրության ուշադրությունը Տավուշից՝ խաղալով մադկանց հոգեբանության հետ:

Մի խոսքով՝ կիրակի տեղի ունեցածը կարելի է համարել թատերական ներկայացում, որի բուն նպատակը ՔՊ-ական իշխանության ամրապնդումն է, և որի հիմքերում կանգնած է հենց ՔՊ-ի սյուզերենը: Բայց հասարակությունն այլևս այդքան խակ ու միամիտ չէ, ու դժվար է պատկերացնել, որ կգտնվեն լայն մասսաներ, որոնք կուլ կտան կեղտոտ խայծը:

Կեցցե «ժողովրդավարական բաստիոնը»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել