Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող ևս 3 անձի։

Մոսկվայի Բասմանյան դատարանը մինչև մայիսի 22-ը ձերբակալել է «Կրոկուսի»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով հինգերորդ մեղադրյալ Դիլովար Իսլոմովին, վեցերորդ մեղադրյալին` Ամինչոն Իսլոմովին, և յոթերորդ մեղադրյալ Իսրոյիլ Իսլոմովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իսրոյիլ Իսլոմովը Դիլովարի ու Ամինչոնի հայրն է։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։

Մինչ այժմ կա 7 ձերբակալված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել