«Ես այնքան հիասթափված եմ, որ ինձ համար արդեն հասկանալի է՝ ինչու են ասում, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Եթե ժողովուրդն այս մտածելակերպն ունի, ուրեմն երևի արժանի ենք սրան»,- ասում է 168.am-ի հարցմանը մասնակից տղամարդը:

Վերջինս նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները հայրենիքի մասին վիրավորական են:

«Հիմա երևի պիտի չոքեչոք գնանք Սերժի դուռը կամ Քոչարյանի, ասենք՝ եկեք, փրկեք, էս ո՞ւր հասցրեց էս ապուշը»,- ասում է նա:

Հարցման մասնակցի խոսքով՝ այս իշխանությունները ո՛չ գիտելիք ունեն, ո՛չ փորձառություն:

«2018թ. էյֆորիայի մեջ էինք, չէինք գիտակցում: Մենակ մտածում էինք՝ էն համակարգից պրծնեինք մի կերպ, բայց ավելի վատ վիճակի մեջ ընկանք: Նախկինում 50/50-ից էին խոսում, էսօր ինքն ա ու Գռզոն: Իրենք 50/50 հենց ժողովրդի հետ են: Գալիս է մի ժամանակ, որ հետո ես հասկանում՝ ինչ իրավիճակում ես հայտնվել, բայց արդեն ուշ է»,- ասում է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել