Tert.am-ը գրում է.

Հատուկ գործողության մեկնարկից հետո մեկնած և թշնամու կողմը բռնած Ռուսաստանի քաղաքացիներին հետ չեն սպասում:

Այս մասին «ԱիՖ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե դուք ուշադիր լսել եք նախագահին, նրա հայտարարությունները ինչի էին հանգում. անհամաձայնների մեջ կան նրանք, ովքեր մնում են իրենց հայրենիքի հետ։

Եվ կան նրանք, ովքեր թշնամի են դարձել: Բառացիորեն կանգնել են երկրի թշնամու դիրքերում։ Սրանք ուրիշներն են: Նրանց այստեղ չեն սպասի, դա հաստատ է», - ասել է նա ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել