Հատուկ գործողության մեկնարկից հետո ՌԴ-ից մեկնած և թշնամու կողմը բռնած մեր քաղաքացիներին Ռուսաստանում չեն սպասում․ Պեսկով


21:54 , 21 մարտ, 2024

Tert.am-ը գրում է.

Հատուկ գործողության մեկնարկից հետո մեկնած և թշնամու կողմը բռնած Ռուսաստանի քաղաքացիներին հետ չեն սպասում:

Այս մասին «ԱիՖ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե դուք ուշադիր լսել եք նախագահին, նրա հայտարարությունները ինչի էին հանգում. անհամաձայնների մեջ կան նրանք, ովքեր մնում են իրենց հայրենիքի հետ։

Եվ կան նրանք, ովքեր թշնամի են դարձել: Բառացիորեն կանգնել են երկրի թշնամու դիրքերում։ Սրանք ուրիշներն են: Նրանց այստեղ չեն սպասի, դա հաստատ է», - ասել է նա ։