ՔՊ-ական Դավոյան Արփոն ընդդիմութանն է մեղադրել Իլհամի կողմից դրսևորվող պահվածքի համար ու ասել.«Գիտե՞ք՝ ինչու է Ադբեջանն իրեն էսպես պահում: Որովհետև Հայաստանի հանրապետության խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմությունն իրեն այսպես է պահում: Որովհետև գալիս են այստեղ ու խոսում Ադրբեջանի նախագահի տեքստերով…»:

Արփոն բարոյականությունը լրիվ կորցրել է. փոխարենը համարձակություն ունենալու ու խոստովանելու, որ Իլհամի ներկայիս պահվածքը պայմանավորված է Նիկոլի կողմից հայ ժողովդին ադրբեջանական նարատիվներ պարտադևելով, ԱԺ-ում ոչ վաղ անցյալում Արցախի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հորդորներով, ցեղասպանության պահին արցախցիներին լքելով ու թուրքերին արդարացնելով և կամ ՔՊ-ի շարքերում իր նման թուրքական գործակալների մեծ թվով, Արփոն հայրենասիրական ուժերին է մեղադրել երկրին պատուսհասած դժբախտությունների համար՝ քաղաքական պոռնկություն դրսևորելով:

Հարց՝ եթե ընդդիությունն է թուրքի «ջրաղացին ջուր լցնողը», բա ինչո՞ւ է Էրդողանն ատամներով Նիկոլի իշխանությունը պահում՝ սպառնալով զորք մտցնել Հայաստան, եթե Նիկոլին այստեղ մի բան պատահի հանկարծ: Կամ ինչո՞ւ է Նիոլը դարձել ադրբեջանական ժողովրդի սիրելի հերոսը ժողովրդական բանահյուսություններում՝ արժանանալով գրեթե ազգային հերոսի կոչման:

Արփոն էլ, իհարկե, այս ամենի մասին շատ լավ գիտի, քանզի ինքն էլ թուրքական ցանցի մի մաս է, բայց քանի որ «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին», նման հակահիգիենիկ պատկերի ենք ականատես դառնում հայրենի պառլամենտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել