Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած՝ աճուրդով վաճառված «գոլդ» համարանիշներից ձեռքբերողներից մեկը եղել է իշխանամերձ օղակներից։ Մեզ հաջողվել է պարզել, որ Երևանում շրջող «00 DD 000» համարանիշով Rolls-Royce  Specter մակնիշի ավտոմեքենան պատկանում է Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Աստղիկի ամուսնուն՝ Դավիթ Դավթյանին։ Վերջինս «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։

Մեքենայի շուկայական արժեքը շուրջ 700.000 ԱՄՆ դոլար է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյուս «գոլդ» համարանիշը՝ «00 ՕՕ» ձեռք է բերել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը, որը վարում է Գորիսի համայնքապետը ու արդեն հասցրել է տուգանվել պարեկների կողմից՝ խմած այն վարելու համար։ Ավելին, մեկ տարի ժամկետով զրկվել  է վարորդական իրավունքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել