«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Էդմոն Մարուքյանն իր դիմումի համաձայն ազատվել էր ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից՝ նշելով, որ արտաքին քաղաքականության մեջ չի կիսում Փաշինյանի տեսլականը, Ադրբեջանի պահանջով ԱՄՆ-ը դուրս է մնում բանակցություններից, իսկ ԵՄ-ն փաստացի Հայաստանի կարմիր գծերը խախտում է:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Էդմոն Մարուքյանի հրաժարականի պատճառն այն է, որ ինքը դժգոհ է եղել նրա աշխատանքից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի ու Մարուքյանի միջև «սև կատու» անցնելու և դեսպանի պաշտոնից ազատվելու իրական պատճառը Մարուքյանի՝ վերջին երեք ամսվա ընթացքում թվիթերյան ակտիվ գրառումներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել