Իր իսկ կողմից հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով ադրբեջանական մամուլում բարձրաձայնվող գյուղերի մասին, որոնք Բաքուն իմպերատիվ կերպով պահանջել էր վերադարձնել իրեն՝ Նիկոլը հայտարարել է, թե ադրբեջանական անուններով գյուղեր երբեք ՀՀ տարածքում գոյություն չեն ունեցել:

Ո՞ւմ է ուղղված Նիկոլի այդ խոսքը, Բաքվի՞ն, թե՞ հայաստանյան ներքին լսարանին: Խնդիրն այն է, որ առաջին հայացքից կարող է ստեղծվել տպավորությու, թե Նիկոլը փորձում է Բաքվի առաջ աքլորանալ ու հայտարաել, թե ոչինչ հանձնելու չունի, այնինչ իրականում նրա խոսքից չի հասկացվում՝ այդ գյուղերը տալո՞ւ է թուրքին, թե՞ ոչ:

Նիկոլն իրականում փորձել է արդարացնել այդ գյուղերը թուրքին տալու իր առաջիկա քայլերը: Եթե դեռ էս գլխից հայտարարվոմ է, որ այդ գյուղերը ՀՀ սուվերեն տարածքի մաս երբեք չեն եղել, հետևաբար՝ ստացվում է, որ առաջիկայում դրանք թուրքին հանձնելը չի որակվելու որպես կորուստ, այլ՝ արդարության հաղթանակ՝ հանուն խաղաղության:

Իսկ թե անկլավները թուրքին տալն ինչի է հանգեցնելու վերջում, պարզից էլ պարզ է՝ բլոկադայի. հյուսիսում կտրվելու ենք Վրաստանից, հարավում էլ՝ Սյունիքից ու Իրանից: Ա՛յ քեզ արդարություն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել