Ադրբեջանի պահանջը Տավուշի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր բան չէ:
Սրա մասին Ալիևը բաց տեքստով մի քանի ամիս առաջ էր խոսում, երբ ասում էր, որ ոչ անկլավային 4 գյուղերն առանց պայմանի պետք է իրենց հանձնվի, իսկ 4 անկլավի մասով լրացուցիչ պետք է քննարկում արվի` հասկանալու համար, թե ինչպես է դրանց հետ հաղորդակցություն ապահովելու:
Խնդիրներից մեկն այստեղ այն է, որ ինչ 2020 թվականից առաջ է եկել սահմանների ճշգրտման հարցը ու թեման բանակցությունների օրակարգի մաս դարձել, զուգահեռ Ադրբեջանը 2020-23 թվականների ընթացքում, ուժի ու պարտադրանքի միջոցով, սեփական պատկերացումների շրջանակներում, զավթել է ոչ միայն Արցախը, այլ ՀՀ մի շարք հատվածներ, որի հետևանքով հայկական կողմի մի քանի հարյուր զոհ է ունեցել:
Ու մինչ Փաշինյանն ու իր թիմակիցներն ինքնագոհ զվարճանքների մեջ են` Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական նախապատրաստություն է տեսնում` հերթական պահանջը կյանքի կոչելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել