Ըստ երևույթին, Նիկոլին ավելի դուր գալու նպատակով թրաշ պահած Աղազարյան Հովիկը փորձել է նկարագրել այն մեխանիզմը, որի օգնությաբ Մոսկվան կարող է այստեղ իշխանափոխություն անել: Ըստ նրա՝ ՌԴ-ում մի շարք ազդեցիկ շրջանակներ ցանկանում են Հայաստանի վրա ճնշում գործադրել տնտեսական լծակների օգնությամբ այն դեքպում, եթե Երևանը հետ կանգնի Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն պրոյեկտներից՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ: Հովիկը հայտարարել է, թե Մոսկվան Հայաստանում կարող է ստեղծել տնտեսական անտանելի պայմաններ, ինչը կդառնա ստիմուլ՝ ժղովրդական լայն մասսաներին դուրս բերելու ու իշխանափոխություն անելու համար՝ հատկապես նկատի ունենալով այն, որ որոշ ուժեր այդ հարցում ուղղակի անհամբեր են, պատրաստ առաջնորդել:
Հովիկը, փաստորեն, ունի վերլուծական որոշակի կարողություններ, և այն պնդումը, թե նրա գլուխը բացարձակ դատարկ է, այնքան էլ արդարցի չէ. իսկապես նման սցենարը չի կարելի բացառել:
Հարց է առաջանում՝ իսկ այդ ամենը քաջ գիտակցող Աղազարյան Հովիկի թիմում ի՞նչ հակախաղ կարող են կառուցել՝ մի կողմից՝ ՌԴ-ին այստեղից հանելու, մյուս կողմից՝ իշխանությունը պահելու: Օրինակ՝ խիստ կարճ ժամանակամիջոցում նոր շուկաների նվաճումը կարո՞ղ է ելք դառալ այս իրավիճակում, ինչը խիստ անհավանական թվում:
Նիկոլը գտել է ելքը, և դա Թուրքիայի հետ սահմանի բացումն է: Ավելին՝ Նիկոլի շահերից է բխում, որպեսզի ՌԴ-ն վարվի Հովիկի ուզածի պես, քանի որ այդ դեպքում Թուրքիայի համար այստեղ շատ լավ դաշտ է բացվում՝ ներդրումների, արագ հաստատվելու ու հայ ժողովրդին թուրքական ասեղի վրա նստեցնելու համար: Այդ իսկ պատճառով էլ ՔՊ-ում չեն վախենում ՌԴ-ի սպառնալիքներից՝ կարծելով, թե Անկարան կդառնա փրկօղակ իրենց համար:

Բայց հաշվարկները ՔՊ-ում շատ սխալ են կատարում. Թուրքիան չի պատրաստվում հայ ժողովորդ կերակրել: Մեկ-երկու, և թուրքական զորքերը կհայտնվեն Երևանի կենտրոնում կամ, լավագույն դեպքում, Սյունիքում, և Հայաստանն այլևս գոյություն չի ունենա: Սիրիան՝ վառ օրինակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել