Նիկոլը մարտի 8-ի կապակցությամբ մի շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ փորձել է գլուխ գովել ու փաստել, թե իբր որքան հոգատար է ու որքան է արժևորում հայ կնոջը: Նա, մասնավորապես, կոչ է արել շատ երեխաներ ունենալ:

Զոհված հերսների մայրերին գետնով քարշ տված, նրանց հալածած Նիկոլի կողմից մարտի 8-ի կապակցությամբ հղված նմանօրինակ շնորհավորանքը պարզ ցինիզմի ու պոպուլիզմի փայլուն օրինակ է: Օրինակ՝ երբ Նիկոլը կոչ է անում հայ կանանց հնարավորինս շատ ծննդաբերել, շատ երեխաներ ունենալ, իրեն հաշիվ տալի՞ս է՝ հատկապես ի՞նչը պետք է ստիմուլ դառնա հայ կանանանց համար՝ շատ երեխաներ ունենալու, ազգը բազմացնելու: Որպեսզի կինը շատ երեխաներ ունենա, նա պետք է վստահ լինի, որ այն միջավայրը, որում ինքն ապրում է,նախևառաջ անվտանգ է, պետք է վստահ լինի, որ եթե երեխա ունենա, կկարողանա այդ երեխային իր նպատակին հասցնել, պետք է վստահ լինի, որ նեղ իրավիճակում պետություն կոչվածն իրեն ձեռք կմեկնի: Մինչդեռ մՀայաստանն այսօր մի երկիր է, որտեղ ոչ միայն գրեթե անհնար է շատ զավակներ ունենալ, այլև նույնիսկ մեկ երեխա ունենալիս էլ ծնողները հազար անգամ գցում-բռնում են՝ ինչ են անելու,որ գոնե այդ մի երեխային կարողանան ապահովել, մինիմալ կարիքները հոգալ:

Հայաստանում խայտառակ վատ սոցիալական քաղաքականություն է վարվում: Գումարած սրան՝ երկրին պատուհասած անվտանգային սպառնալիքները ոչ մի կերպ չեն կարող նպաստել նոր բազմազավակ ընտանիքների հայտնվելուն: Մինչդեռ հայտնի է, որ Հայաստանին սպառնացող թիվ մեկ խնդիրը առնվազը երկարաժամկետ հեռանբկարում բնակչության կրճատվող թվաքանակի հարցն է. թուրքերը բազմանում են, մենք՝ նվազում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել