Մի քանի օր առաջ էի անդրադարձել այն փաստին, որ իշխանությունն ամենաանընդունելի եղանակով մեր հերոս նահատակ Մխիթար Գալեյանի հորը` Գարիկին, ամեն գնով պահում է փակի տակ:
Տարբեր դատական նիստերի ժամանակ, երբ առիթ էր լինում Գարիկի հետ մի երկու բառ փոխանակելու, միշտ ասում էր, որ տնային կալանքը եթե ոչ ավելի շատ, ապա բանտային կալանքին հավասար ծանր ազդեցություն է թողնում իր ապրումների և առողջության վրա:
Որևէ մեկի համար նորություն չէ, որ Գարիկն ամենից շատ տանջվում էր, որովհետև հնարավորություն չուներ այցելելու իր համար Սրբավայր դարձած «Եռաբլուր»` որդու շիրիմին այցելության:
Ցավոք, այսօր տեղեկացա, որ վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է և «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գարիկը տեղափոխվել է հիվանդանոց և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժնում:
Նրա կալանքի քննարկման առաջին իսկ օրերից դատարանը ձեռքի տակ ուներ Գարիկի առողջական վիճակի հետ կապված բոլոր փաստաթղթերը, այս ամիսների ընթացքում Գարիկը մի քանի անգամ ստուգում էր անցել, նաև` հիվանդանոցային բուժում, բայց մեկ է` իշխանությունն իր գործն արեց և այսօր հերոսի հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է:
Սա է այս իշխանության դեմքն ու դիմագիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել