Կոչ անելով կերտել «մեր երեխաների» երազի հայրենիքը՝ երկնած ֆեյսբուքյան ստատուսում «Ջոսի Մհերը», մասնավորապես, գրել էր.«Գրեթե ամեն ինչ արժեզրկել ենք, բացի անձնական շահից, հանուն որի նույնիսկ սեփական «Ես»-ն ենք պատրաստ անտեսել և ամեն ինչ վերածել հումորի…»:

«Ջոսի Մհերը» շա՜տ է սիրում առիթ-անառիթ «փիլիսոփայել»: Դա ակնհայտորեն հետևանք է սեփական կերպարի ու հնարավորությունների գերագնահատման: Բայց մի պատճառ էլ կարող է լինել, որը ստիպել է նրան ձևանալ՝ «մտքի տիտան»՝ ունեցած իրական մտավոր ունակությունների քողարկումն ու խելացի թվալու մոլուցքը՝ հատկապես իշխանությունների տոտալ տգիտության ֆոնին:

Բայց հարց է առաջանում՝ մեր երեխաների երազի հայրենիքը «Ջոսի Մհե՞րն» է կերտելու, որ գանակոծել է մի բան, ինչն ամենից շատ հենց իրեն է բնորոշ. հենց անձնական շահն է Մհերին ստիպել կեղտոտել հասարակական-քաղաքական մթնոլորոտը ու մտնել մի դաշտ, որտեղ ուղղակի «ռասխոդի» մատերիալ է, ռեզինի պես մի բան: Եթե Մհերը գոնե սեփական «ես»-ի վրա թքած չունենար, ապա իր օտարերկրյա տերերին մի կերպ կհամոզեր, որ իր վրա անիմաստ խաղադրույք չկատարեն, քանի որ օբյեկտիվորեն ինքն այն սուբյեկտը չէ, որ կարող է նրանց հույսերն արդարացնել, չդառնալ ծաղրուծանակի առարկա:

Մհերը, իհարկե, կփորձեր ավելի ազնիվ գտնվել իր տերերի հետ, բայց քանի որ նույնիսկ ինքն իր հետ մինչև վերջ ազնիվ չէ, որոշել է բարձրացնել այնպիսի ծանրություն, որի տակ ուղղակի ճկռելու է՝ ծանրաձողը գցելով սեփական գլխին: Իսկ այս ամենին գնացել է, որպեսզի հավելյալ փող շինի. նա հոգեպես չարչի առևտրական է՝ դուրս եկած «Jose»-ի պատի ծակից, ում համար առաջնայինը սեփական գրպանային շահն է, որ վեր է դասում ամեն ինչից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել