Bravo.am-ը գրում է.

Ամեն մի մեղեդի ծնվել է իմ կյանքի ինչ-որ ապրումից։ Երեւի այդպես պետք չէ, բայց իմ երգարվեստում ես բաց գրքի նման եմ»,- անկեղծանում է Հասմիկ Կարապետյանը BRAVO.am-ի հետ նոր զրույցում։ Փետրվարի 17-ին նա մենահամերգով է հանդես եկել, որի շրջանակում լուսահոգի սիրված արտիստ Հայկոյի երգերից է հնչել հատուկ հյուրի՝ Վիգեն Հովսեփյանի կատարմամբ։

Հասմիկն այս անգամ իր երգացանկը լրացրել էր նոր կատարումներով. նորովի էր ներկայացնում իր հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաեւ քավեր տարբերակով կատարում էր այլ երգիչների հիթեր։ Հանդիսատեսն առանձնակի ոգեւորությամբ ընդունեց Իվետա Մուկուչյանի «Սիրահարվել եմ» երգի կատարումը, որը, Հասմիկի խոսքով, շատ է սիրել հենց առաջին անգամ լսելիս ու հաճախ է երգել ինքն իր համար, իսկ այժմ որոշել է ներկայացնել լսարանին։ Համերգի առաջին մասում հնչում էին նրա ավելի մեղեդային գործերը, իսկ երկրորդ հատվածն արդեն այլ տրամադրությամբ էր՝ արագ ռիթմերով, անակնկալներով եւ Վիգեն Հովսեփյանի հետ զուգերգով։

Հասմիկը խոսեց նաեւ Հայկոյի մասին՝ նշելով, որ միշտ գնահատել է նրան որպես տաղանդավոր երգահան եւ առաջինն է եղել այն մարդկանցից, ովքեր քաջալերել ու համոզել են նրան լինել բեմում եւ ստեղծագործել․«Դրա համար ես այսօր իրավունք ունեմ թե՛ նրա անունը տալու, թե՛ շատ պարզ ասելու, որ շատ եմ սիրում նրա երգերը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել