Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում ու խանգարել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«…Տեսնում ենք նաև Արևմուտքի ձգտումը՝ Հարավային Կովկասում իրավիճակը խարխլելու, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը խանգարելու, ինչը հանգեցրել է տվյալ տարածաշրջաններում իրավիճակի սրմանը»,- ելույթ ունենալով Բիշքեկում Աֆղանստանի խնդրով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը` ասել է Պատրուշևը:
Նա նաև կարծում է, որ Արևմուտքը հանուն իր գերիշխանության պահպանման քաոս է սփռում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Մասնավորապես, Կենտրոնական Ասիայում անկայունության խոշոր օջախ ստեղծելու սպառնալիք կա։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/02/16/1997828.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել