Ինչպես հայտնի է, Նիկոլը Հայաստանի ֆինանսական հնարավորոթյուների մասին խոսելիս մշտապես աչքի է ընկնում յուրատեսակ լոպազությամբ՝ պնդելով, թե «նոր Հայաստանը» մի երկիր է, որտեղ փողի պրոբլեմ առհասարակ չկա, Կառավարոթյունը չունի գումարի խնդիր, այլ ունի այն ծախսելու պրոբլեմ: Կարճ ասած՝ իբր այնքան փող ունեն, որ չգիտեն՝ որտեղ ծախսեն:
Եվ ահա այս ֆոնին հայտնի է դարձել, որ Հարկայինի Ռուստամիկը որոշել է մարդկանց փաստի առաջ կանգնեցնել. այն խոպանչիները, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100000-ից մինչև 1000000 դրամ հարկային պարտավորություն ունեն, պետք է վճարեն հարկայինին։
Ինչո՞ւ է պետությունը, որ տվյալ դեպքում, փաստորեն, ներկայանում է Բադասյան Ռուստամիկի դեմքով, որոշել «համը հանել»: Փոխարենը դեռ մի բան էլ պետութունը խոպանչիներին փոխհատուցի ու խաթրերն առնի, որ մարդկանց ինքնադրսևորման համար պատշաճ պայմաններ չի ստեղծում, չի կարողանում այպիսի տնտեսություն կառուցել, որտեղ ամեն մի քաղաքացի կգտնի իր տեղը՝սեփական հողում ապրել-արարելու իր բնատուր իրավունքը ռեալիզացնելու, որոշել է հարկե՞լ: Սա բարոյակա՞ն քայլ է: Թե՞ խորքային նպատակը խոպանչիներին խոպանում թողնելն է, որ մարդիկ զզվեն, ընտանիքներին էլ այստեղից հանեն-տանեն օտար երկրներ: Ընդ որում՝ հայտնի է, որ խոպանչիների ջախջախիչ մեծամասնությունը Հայաստանի մարզերից է, և քանի որ Նիկոլը ծրագիր ունի՝ մարզերը թուրքին տալու, ուստի միանգամայն հնարավոր է, որ սա էլ թուրքական ծրագիր է՝ մարզերն արագորեն հայաթափելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել