Aysor.am-ը գրում է․

Վարդենիսցիները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անում ու փակել էին ճանապարհը, դադարեցրել են ակցիան, այս մասին Aysor.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը։

«Ժողովուրդը փակել էր ճանապարհը, հիմա բացել են, սպասում ենք մեր մարզպետը գա, խոսենք բոլոր հարցերի մասին, լսենք պատասխանները։ Մեր ժողովուրդը համեստ, ակուրատնի ժողովուրդ է, իրենց հարցերը կտան, մարզպետը կպատասխանի, կվերջացնենք»,- նշեց Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ այս պահին Վարդենիսում փակ ճանապարհ չկա։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են, հենց այս պատճառով էլ վարդենիսցիները բողոքի ակցիա էին դուրս եկել։

Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել