Իսրայելը կկարողանա մասնակցել Եվրատեսիլ 2024 երաժշտական մրցույթին, որն այս տարի կանցկացվի Շվեդիայի Մալմո քաղաքում, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով մրցույթի կազմակերպչին։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ իսպանական ձախակողմյան «Պոդեմոս» կուսակցությունը նամակ էր հրապարակել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU), որում գրեթե 30 եվրապատգամավորներ կոչ էին անում Իսրայելի նկատմամբ կիրառել նույն չափանիշները, ինչ Ռուսաստանի նկատմամբ «Եվրատեսիլ-2024» երաժշտական մրցույթի անցկացման շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել