Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում։
Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին»,–@ArmeniaSputnik–ին ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ մահացել է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Նա մասնակցել էր Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել էր թշնամու 2 տանկ։
Մասնակցել էր Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել