Aysor.am-ը գրում է.

5-րդ դասարանի «Մայրենիի» դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի գրողի պատմվածք։ Այդ մասին ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Մասնավորապես՝ նշվում է, որ Աշոտ Գալստյանի և Թամարա Թովմասյանի հեղինակած դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի Արզու Սոլթանի «Մեր բակի պատմությունը» ստեղծագործությունը։

Հատկանշական է, որ մինչ այս ահազանգ էր հնչեցվում դասագրքի շապիկը Ադրբեջան դրոշի գույներով պատված լինելու առնչությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել