Ես պատմաբան չեմ, ավելին, չգիտեմ, թե ինչ է նշանակում պատմաբան լինելն: Ինտերնետի դարում ցանկացած երկրի պատմության մասին կարելի է գտնել բազմաթիվ տեքստեր, տարբեր տեսանկյուներից շարադրված ու տարբեր շահեր հետապնդող: Էլ չեմ խոսում արհեստական բանականության հնարավորությունների մասին: Մենք մտնում ենք մի շրջան, երբ ավանդական պատկերուցների առումով պատմաբանը դառնում է վերացող մասնագիտություն, այլ բան է պատմաբան-հետազոտողը, պատմաբան գիտնականը, որը միաժամանակ մի շարք ոլորտների է տիրապետում՝ ասենք, իրավունքի պատմության, տնտեսության պատմաբան, մշակույքի պատմաբան, սոցիոլոգիա պատմության և այլն: Ինչպես որ մինչը հիմա չեմ հասկացել, թե ինչ է նշանակում լինել լրագրող, առանց մասնագիտանալու մի շարք ոլորտներում, չունենալով նյութի հետ աշխատելու մեթոդոլոգիա ու լայն մտահորիզոն:
Նաև, կա տեսակետ, որ պատմական գրքերը գրվում են տվյալ ժամանակաշրջանի տեսանկյունից, իսկ պետությունները դասագրքեր են գրում, ելնելով նրանից, թե ինչ պետություն են ոզում կառուցել՝ ապագան կառուցելու տեսանկյունից:
Հիմա գանք պատմության խնդրին: Ինչպես է հնարավոր, օրինակ, գրել Հայոց պատմությունը, առանց խորանալու աստվածաբանական կոնցեպցիաների մեջ՝ քրիստոնեական, իսլամի տեսանկյունից, այն դեպքում, որ հայերն, անկախ նրանից, թե պատականություն այդ ժամանակահատվածում ունեցել են, թե ոչ, եկեղեցին է եղել հիմնական խաղացողը՝ կազմակերպողը, կրթություն իրականողնողը, դատ իրականոցնողն ու տնտեսկան ու ֆինանսական ինստիտուտը՝ համայնքներ միշտ են եղել: Աստվածաբանական վեճերը ընթանում էին աշխարհընկալման շուրջ, իրավական դաշտի կառուցելու շուրջ, տնտեսական մոդելների շուրջ, իշխանությունների լեգիտիմության հայեցակարգերի շուրջ, նաև ընտանքի, ժառանգության, հարկահավաքության մոդելների շուրջ: Ցուցակը կարելի է շարունակել:
Ոնց է կարելի պատմություն գրել, առանց հասկանալու, թե ինչ իրավական դաշտում, կամ միաժամանակ մի քանի իրավական համակարգերում ապրելու պայմաններում: Առանց իրավունքի պատմության, հնարավոր չէ գրել պատմության դասագիրք:
Հնարավոր չէ գրել ասենք Հայոց պատմություն, առանց իմանալու Հռոմեական կայսրության, Պարսկաստանի, Օսմանյան Թուրքիայի, Վրաստանի, Խալիֆայության պատմությունն, առանց իմանալու մոնղոլների քաղաքականության մասին և այլն:
Պատմության դասագիրք հնարավոր չէ գրել, առանց իմանալու հայկական գյուղական համայնքների, քաղաքների կառավարման, առևտրականնների համքարարությունների, ֆինանսական կյանքի, արվեստների ու արհեստների, դատական վեճերի լուծման լայնածավալ գիտելիքների:
Հիմա, ամենակարևորը, պատմության դասագրքերի միջոցով ինչ մեսիջներ ենք տալիս ապագա քաղաքացիներին, ինչ օրինակներով ինչ հետևություն պետք է անեն, ինչ արժեքային համակարգ ու մտածողության ինչմատրիցա ենք ցանկանում կառուցել:
Նախանձում եմ ՛՛հեղափոխական սերնդի՛՛ ինքնավստահությանը, որ ամեն ինչ տապալելով, շարունակում են նոր բարձունքներ նվաճել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել