Սյամոյի ձախ անդամի դերում հանդես եկող Խանումյան Հայկը պրակտիկորեն ոչնչացրել է Պապիկյան Սուրիկին՝ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում քննադատելով բանակի ներկայիս վիճակն ու դրանում իբր տեղի ունեցող բարեփոխումների էությունը, ընթացքը: Բողոքելով, որ 44-օրյայի պարտության պատճառների վերլուծության հարցում իշխանություններն էապես թերացել են՝ Սյամոյի խոսող բերանը հայտարարել է, որ հայոց բանակը հույժ ուռճացված կառույց է, որտեղ ընդամենը հսկայական թվով մարդիկ՝ մի կորպուսի չափ, անիմաստ թղթաբանությամբ են զբաղված՝ չտիրապետելով բանակի խնդիրներին:

Բանակի վիճակն իսկապես բավական վատ է, ուստի շատերի համար մեծ հաշվով նորություն չի կարող լինել Հայկոյի ասածը: Բայց հարցն այստեղ այն է, թե ինչու է նա այս մասին այսքան բաց տեքստով հայտարարել, որ, անկակսած, Սյամոյի պատվերով է տեղի ունեցել: Բանակի դա՞րդն են, Սուրիկի հետ խնդիրներ ունե՞ն, թե՞ Սյամոյի չստացված կարիերայի հարցն է ստիպել Պապիկյան Սուրիկի հերն անիծել:

Առաջին տարբերակը միանգամից պետք է բացառել. որքան թույլ բանակ, այնքան հզոր Ադրբեջան, իսկ որքան հզոր Ադրբեջան, այնքան երջանիկ Սյամո: Սա է տրամաբանական շղթան: Մյուս տարբերակների վրա, սակայն, արժե իսկապես կենտրոնանալ՝ նկատի ունենալով թե՛ ՔՊ-ի ներսում Սյամոյի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքը, թե՛ «քցված» լինելու նրա մտավախությունը, որ գալիս է իր ներկա վիճակից. ինքն էլ չգիտի՝ ինչ է շինում «չոլերում», ուստի գուցե փորձում է ասել, որ եթե իրեն վստահվի պաշտպանական ոլորտի գոնե որոշ խնդիրների լուծումը, ապա չի հիասթափեցնի: Համենայն դեպս՝ հանրության մոտ ուզում են ստեղծել տպավարություն, թե Սյամոն մեծ ստրատեգ է, թե Սյամոն Ալեքսանդ Մակեդոնացի է:

Բոլոր դեպքերում Սյամոն, իհարկե, հիասթափված է, բայց այդ հանգամանքը նրա համար այնքան էլ կրիտիկական չէ, քանի որ նրա նպատակը Հայաստանը ծնկած տեսնելն է այնպես, ինչպես Արցախը, իսկ այդ կետին հասնելու հարցում Պապիկյան Սուրիկն ուղղակի գանձ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել