Մտոք և աչոք կույր պետք է լինել չհասկանալու համար, որ Բաքվի բարբարոսական վաչախումբը գրեթե անխտիր բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի և հայության դեմ հիբրիդային պատերազմը։
Դրա հերթական ապացույցը նույն այդ վարչախմբի քարոզչամեքենայի տխրահռչակ հեռուստալիքներից մեկի՝ Երևանի մասին պատրաստած, իբր, ֆիլմն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց մեզանում։
Դրա «ստեղծման» վերաբերյալ դեռևս մասնակիորեն հայտնի տեղեկատվությունից դատելով, համարյա կասկած չկա, որ նաև Բաքվի բռնապետի հատուկ ծառայությունների մասնակցությամբ որոշակիորեն բարդ սխեմայով մեր դեմ իրականացվել է հոգեբանական-քարոզչական դիվերսիա։
Բաքվի բարբարոսական վարչախումբը հակամարդկային քաղցկեղային գոյացություն է, որի իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի հոգեբանական, իսկ հնարավորության դեպքում, նաև ֆիզիկական ոչնչացումն է, ուստի այլ ելք չկա, քան այդ չարորակ գոյացությունն արմատախիլ անելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել