Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի, 120-ը՝ վիրավորավորվել, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակը։

«Արցախի այն բնակիչները, որոնք պայթյունի հետևանքով ունեն անհետ կորած անձ և դեռևս չեն դիմել վարույթ իրականացնող մարմնին, քննչական կոմիտեն հորդորում է դիմել՝ նույնականացում իրականացնելու համար»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Նա նաև փոխանցեց, որ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում ուժեղ պայթյուն տեղի ունեցավ։ Այդ օրը Արցախից հայտնեցին, որ կան զոհեր, վիրավորների թիվն անցնում է 200-ը։ 3 օրում պայթյունից բոլոր տուժածները տեղափոխվեցին Հայաստան՝ հիմնականում ծանր, կայուն ծանր վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել