Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18.00-ից 20.00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Այս մասին հայտնում է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:30-ից 13:30-ն Արամ Խաչատրյան համերգասրահից։

Նշենք, որ Արա Մարտիրոսյանը կյանքից հեռացել է դեկտեմբերի 15-ին: Ինչպես հայտնում է նրա մենեջերը` երգիչը մահացել է սրտի կանգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել