Սանկտ-Պետերբուրգում աճուրդի է հանվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցեքարտը՝ տպագրված 1990-ականներին, երբ նա Ժողովրդական պատգամավորների Լենինգրադի քաղաքային խորհրդում էր աշխատում։
Այցեքարտի վրայի աշխատանքային հեռախոսահամարները  Պուտինն է իր ձեռքով գրել՝ 1990-ականներին, այցեքարտի վրա նշված է նաև նրա այն ժամանակվա պաշտոնը՝ Ժողովրդական պատգամավորների Լենինգրադի քաղաքային խորհրդի ղեկավարի միջազգային կապերի գծով խորհրդական։
Այցեքարտի աճուրդը դեկտեմբերի 24-ին է տեղի ունենալու։
Սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինի այցեքարտերը վաճառքի են հանվում աճուրդում։ 2019 թվականին պրոֆիլային ինտերնետ-հարթակներից մեկում 2 միլիոն ռուբլի մեկնարկային գնով վաճառքի էր հանվել մեկ այլ այցեքարտ, որը Պուտինն օգտագործում էր, երբ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր։ Նա այդ պաշտոնում է եղել 1991-96 թվականներին։ Ավելի  վաղ էլ 950 000 ռուբլով վաճառքի էր հանվել նույն ժամանակաշրջանի մեկ այցեքարտ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել