«Ռոսատոմ»-ը կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի, նախախորհրդատվությունն արդեն փոխանցվել է հայկական իշխանություններին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը: 

«Հայկական կողմի դիմումով անցյալ տարի մենք ձեռնամուխ եղանք այդ հարցի մշակմանը։ Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակահատվածում իրականացված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների դեպքում, հայկական կողմից հետագա ուշադրության և հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,-ասել է Լեբեդևը: 

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ռուս մասնագետները  գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել