Մենք ստեղծո՞ւմ ենք մարմին, որը անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարող թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանք ներմուծել  Հայաստան:

Այս հարցն այսօր ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ բարձրաձայնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Շարունակելով հարցը նա ասաց. «Օրինակ` հիմա Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, իրենց կաթնամթերքը գալիս է մեր մոտ: Արդյո՞ք այս նախագծով այդ հարցը կենթակվի, թե մենք շարունակելու ենք այդ շուկան մեր հայ արտադրողի համար փակենք, բայց իրենց ապրանքը մեր խանութներում անխոչընդոտ կվաճառվի»:

Հարցին ի պատասխան Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը նշում է.

«Այս նախագծով խոսքը գնում է կերային հավելումների մասին, կարգավորվում է իրավական դաշտը և ԵԱՏՄ կանոնակարգով 317 որոշմամբ պետք է անդամ պետություններում գրանցված լինի տվյալ արտադրանքը, որպեսզի թույլատրվի ներմուծել: Տվյալ պահին բեռները կանգնած են սահմանին, այս նախագծով կարգավորվում է այդ հարցը, կաթի հետ կապված կարգավորումը այս նախագծով չի սահմանվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել