Չտալով կոնկրետ անուն՝ Խանումյան Հայկը հայտարարել է, թե զարմանում է՝ ինչպես են 44-օրյայի ժամանակ առնվազը 1500 զինվոր կորցրած ու ձախողված գեներալին այսօր ոմանք փառաբանում, նա էլ ինքնավստահ տոնով ելութներ է ունենում այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել:

Թե ով է այդ գեներալը, Խանումյան Հայկը չի համարձակվել նշել, սակայն փաստը, որ այդ մասին խոսողը գեներալ Սյամոյի մանկլավիկն է, արդեն իսկ նոնսենս է. ով-ով, բայց Սյամոյի լակոտը չի կարող բարոյական իրավունք ունենալ դատապարտել որևէ մեկին, թեկուզ ամենավատին, երբ իր շեֆն Արցախը պատերազմով Իլհամին նվիրած Սյամոն է: Տեսնես ի՞նչ իրավունքով է այսօր Սյամոն փիառվում կամ քաղաքական հավակնություններ ներկայացնում, եթե ամիսներ առաջ պարիկը գլխին քաշած՝ փախավ «Ժիգուլիի» հետևի «սիդելնիկին» թառած…

Ցավոք, «շունն իրեն հարամ չգիտի», և այս ասույթն իսկ և իսկ վերաբերում է Սյամոյին: Բայց դա բնական է, սեփական հանցանքները տեսնելու համար էլ է որոշակի մարդկություն պետք, ինչից իսպառ զրկված է Սյամոն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել