Սեփական անիմաստ գոյությունն ինչ-որ կերպ իմաստավորել փորձող «Ջոսի Մհերը» շարունակում է սոցցանցային իր տեռորը՝ մարդկանց ջանալով համոզել, թե իբր ինքն է այն առաջնորդը, որ շուտով փրկելու է երկիրը:

Վերջերս իր հերթական ֆեյսբուքյան տեսաուղերձում, օրինակ, ռուսական կրեատուրայի այս նորելուկ կարկառունը պնդել է, թե քաղաքական ուժերն ու գործիչները այլևս սնանկ են՝ «աշխարհաքաղաքական բևեռների հակասությունների թատերաբեմ» դարձած Հայատսանի անվտանգության և ապագայի վերաբերյալ ներկայացնելով առաջարկներ:

Ուշադրություն դարձրե՞լ եք Ջոսի Մհերի ձայնի տոնայնությանն ու խոսքի առոգանությանը: Ասես ինքնակոչ ասմունքող լինի, որ արտասանում է ինչ-որ մեկի գրած ստեղծագործությունը՝ փորձելով դիպչել լսողների հոգու նուրբ լարերին: Ճիշտ է՝ նրա մոտ, ի տարբերություն իրական արտիստների, ստացվում է հակառակը, ու հանկարծ ինքնդ քեզ համար պարզում ես, թե ինչ կարգի դատարկագլուխ մեկի հետ գործ ունես, որի թարթափն ընկնելը կարող է հիրավի կործանարար լինել ու մի նոր խաթա դառնալ այս բազմաչարչար ազգի գլխին:

Այսպիսով՝ քիթը տեսախցիկի առաջ մերկ ձեռքերով պարբերաբար սրբող Մհերը պնդել է, որ հասարակական-քաղաքական ուժերը պետք է լինեն գաղափարական՝ իրական առաջարկներ ներկայացնելով Հայաստանի «անվտանգության ու ապագայի տեսանկյունից». Հայաստանի Հանրապետությունն է այն գաղափարը, որը, ըստ նրա, պետք է համախմբի բոլորին: Միով բանիվ՝ «Ջոսնի Մհերի» մենախոսությունը նմանվել է ասենք մի 7-րդ դասարանի աշակերտի կողմից գրված շաբլոն շարադրության՝ բացահայտելով հեղինակի մտահորիզոնի իրական սահմանները:

Լո՞ւրջ: Բա լավ, ինչպե՞ս այսքան ժամանակ ոչ մեկ գլխի չէր ընկնում, թե ինչ գաղափարական հենքի վրա պետք է բարձրանա հայոց պետականությունը: Միայն տեսեք, թե որքան կրեատիվ է Ավետիսյան Մհերը, որքան խորաթափանց ու զարգացած է նրա քաղաքական միտքը… Մի իսկական շեդևր է իդեան այս, որ կարող է խորը փոսից դուրս բերել ազգին նրա…

Այս ակամա «պոետը», փաստորեն, իրեն լրիվ ձեռք է առել ու կարծում է, թե հենց ինքն է այն առանցքը, որի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի «փրկիչները»: Բա ո՞նց անենք՝ «Ջոսի Մհերին» գլխներիս տիրակալ կարգենք, որ չկորչի մեր հնամենի ցեղը, որ Հայաստանը հարատև մնա:

Գիտեք ինչի՞ ծնունդներ են մհերավետիսյանները, նիկոլիզմի. եթե իշխանությունները վարի չտային երկիրը,այսօր «Ջոսի Մհերը» ո՞ւմ շունն էր, որ պետք է կեղտոտեր սոցցանցային տիրրույթներն ու մարդկանց մտքերը՝ ինքն իրեն կլոունի տեղ դնելով ու հանրությանը ծաղրելով:

Տեսնես սրա վրա խաղադրույք կատարածները գլխո՞վ են մտածել, թե՞ ոռով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել