Դատելով Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի՝ բռնազավթված Արցախի Հանրապետությունում մնացած մատների վրա հաշված հայերի մասնակցությամբ արդեն երկրորդ բեմականացված տեսանյութից, Բաքվում փորձում են էժանագին այս հնարքով ցույց տալ, թե որքան, իբր, հանդուրժող է արհեստածին Ադրբեջանի պարագլուխը։
Իրականում Արցախում տեղի է ունեցել բնիկ հայության էթնիկ զտում և ցեղասպանություն, իսկ բռնազավթված հինավուրց հայկական այս հողում մնացած հատուկենտ հայերին բարբարոսները պահում և օգտագործում են որպես «թանգարանային նմուշներ»։
Ըստ այդմ, որևէ սկզբունքային տարբերություն չկա երիտթուրք և Բաքվի բարբարոսական վարչախմբի դահիճների միջև, որոնց մեր հավաքական պատասխանը պետք է լինի արդար վրեժի և մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի ու վերահայկականացման ծրագրի մշակումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել