Մեր մոլորակի վրա միլիոնավոր տարիների համատեղ կյանքը չի փրկել հակառակ սեռերի ներկայացուցիչներին փոխադարձ գաղտնիքներից։ Ի՞նչ կա նրա գլխում, ինչպե՞ս է նա վերաբերվում ինձ, արդյո՞ք պլաններ է կազմում ապագայի համար, ի՞նչն է նրան իրականում դուր գալիս, ինչպիսի՞ն է նրա կարծիքը իմ մասին, և ամենակարևորը, ի՞նչ է նա մտածում և ինչի՞ն է ուշադրություն դարձնում, երբ սիրով ենք զբաղվում: Հարցեր, որոնք հուզում են բոլոր կանանց:
Գերմանացի հոգեբանները հետազոտությունների արդյունքում առանձնացրել են չորս հիմնական հետաքրքրություններ, որոնց վրա տղամարդիկ կենտրոնանում են սիրով զբաղվելիս:
1. Ձեր դեմքը
Գիտնականների հարցումները պարզել են, որ սիրով զբաղվելու ընթացքում տղամարդկանց 70%-ը զուգընկերուհու աչքերին է նայում, քանի որ սիրում է տեսնել, թե ինչպես է նրա դեմքի արտահայտությունն արտացոլում ցանկությունը, հաճույքը: Հակառակ ձեր անձնական ենթադրությունների՝ նրան չի հետաքրքրում ցելյուլիտը, կրծքի չափը:
2. Ձեր հաճույքը
Սեքսի ժամանակ տղամարդկանց համար կարևոր է փոխադարձ կիրք զգալ: Համբույրները, շոյանքները, շշուկները, հառաչանքները հաղորդում են նրա հետ լինելու անկեղծ ցանկությունը, և փոխադարձ հաճույքը դառնում է գործընթացի բնական գագաթնակետը:
3. Ձեր բույրը
Սեռական ակտի ժամանակ զգայարանները սրվում են, իսկ մարմնի բույրը նրա համար դառնում է իսկական գայթակղություն։ Կնոջ բույրը Ալ Պաչինոյի մասնակցությամբ ֆիլմի վերնագիր չէ. կիրքը իսկապես կարելի է հոտոտել: Ճիշտ ընտրված օծանելիքն էլ ավելի է շոյում նրա հոտառությունը՝ ընդմիշտ տպելով Ձեր գլխապտույտ բույրը նրա ենթագիտակցության մեջ։
4. Ձեր մաշկը
Գերմանացի հետազոտողների բացահայտումները հաստատում են տղամարդկանց գայթակղությունը փափուկ մաշկի նկատմամբ: Նրանք ցանկանում են զգալ Ձեր մաշկը ձեռքերով, շուրթերով, լեզվով, ամբողջ մարմնով: Նրա խանդավառությունը Ձեր նուրբ մաշկի հանդեպ ինքնին հաճելի է, օգնում է բացահայտել հետաքրքիր էրոգեն գոտիները և ընդհանուր առմամբ արդյունավետորեն երկարացնում է գործընթացը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել