ԱՀ գլխավոր դատախազությունում հարցաքննված Սյամոն, չկորցնելով իրեն, պարզվում է, 44-օրյայում պարտության համար պատասխանատու է կարգել ոչ միայն պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնները զբաղեցրած անձանց, այլև, ինչպես ինքն է նշել, վերջին 20 տարիների ընթացքում այդ պաշտոնները զբաղեցրած անձանց, որոնք, ըստ նրա, թերի են կատարել իրենց պարտականությունները:

Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Սյամոն նման բան հայտարարում: Դա հասկանալու համար պետք է մի փոքր հոգեբանական վերլուծության ենթարկել նրա այլասերված ներաշխարհը՝ հասկանալու այդօրինակ վարքի իրական պատճառը:

Սյամոն շատ լավ գիտի, որ Արցախը պատերազմով թուրքերին հանձնելու օպերացիայի հիմնական դեկարատարներից մեկն էլ ինքն է. եթե նույնիսկ հայոց բանակը ամերիկյան զինված ուժերից էլ հզոր լիներ՝ մի քանի տրիլիոնանոց բյուջեով, Սյամոն, սիրուհին ու վերջինիս ամուսինն այնպիսի մի ծրագրի տակ էին դրել իրենց ստորագորոթյունը, որ այսպես թե այնպես հողերը գցելու էին թուրքի գրպանը: Սրա մասին հրաշալիորեն գիտի Սյամոն, որ, սակայն, ամեն գնով ջանում է թաքցնել իր մեղքը՝ դրա համար թութակելով Նիկոլի տրյուկը. նախկինների վրա է բարդում բոլոր մեղքերը՝ չցանկանալով հիմնավոր պատասխան պարզ հարցերի՝ եթե նախկիններն այդքան վատն էին, բա ինչպե՞ս էին կարողացել այսքան ժամանակ թուրքերի մաման լացացրած պահել, ինչպե՞ս էին կարողացել Արցախի Հանրապետությունն ապրեցնել, ինչպե՞ս էին Նախիջևանի հատվածում հազարավոր հեկտարներ ազատագրել (իշխանությունը վերցնելուց շատ կարճ ժամանակ անց Նիկոլն այդ տարածքները նվիրաբերեց Իլհամին), ինչպե՞ս էին Բաքվին դիվանագիտական փակուղու առաջ դրել՝ ստիպելով անզորությունից ատամները կրճտացնել:

Ոչ միայն Սյամոն, այլև ողջ ՔՊ-ական զբռոդը չի կարող պարզ ճակատով տալ այս հարցերի պատասխանը, քանի որ հասկանում է, որ ճամարտակելով դեմք ու հեղինակություն փրկելն անհնար է դարձել, տհասների հույսով ապրելը՝ ապարդյուն մի բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել