Առուստամյան Գևորը՝ Խանումյան Հայկի «լայց» տեսակը, որ տարբեր ԶԼՄ-ների եթերները շարունակում է լցնել պրոսյամոյական պրոպագանդիստական աղբով, հայտարարել է, թե Սյամոն Արցախի Նապոլեոնն է. ճարպիկ ուղեղ ունի, տիրապետում է ռազմարվեստի նրբություններին, հետևաբար, եթե նա լիներ իշխանության, ըստ Գևորի, Արցախն այսօր կորսված չէր լինի:
Գևորի խոսքերն իրականում իրենը չեն, այլ՝ Սյամոյինը. ավելի մեծամիտ ու ճոռոմախոս արարած դժվար է թերևս պատկերացնել, քան Արցախն Ադրբեջանի գրպանը գցած այդ արարածը: Ուղղակի հարց է ծագում՝ Նապոլեոնը, պարիկը գլխին քաշած, Փարիզից ամենաճակատագրական պահին կփախչե՞ր, թե՞ կոլաբորիցիոնիստական վարք կդրսևորեր՝սրա-նրա բանը բերանն առած…
Սյամոն չի հասկանում, որ Նապոլեոն չէ, Կեսար կամ Ալեքսանդր Մեծ էլ իրեն հռչակի, ըռխին թքող չի լինի. մարդիկ տեսել-հասկացել են՝ ով ով է իրականում, ով ինչ դիմակ է երեսին քաշած ֆռֆռում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել