Թե՛ մամուլը, թե՛ ԱՀ ԱԺ պատգամավորներից մի քանիսը հայտնել են, որ օրերս Արցախի խորհրդարանի բոլոր՝ 5 խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են և քննարկել ԱԺ նիստ անցկացնելու անհրաժեշտությունը: Ըստ տեղեկությունների՝ այդ առումով բոլոր հինգ ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, որ առաջիկայում պետք է ԱԺ նիստ գումարել և վերսկսել բնականոն աշխատանքը։

Այս տեղեկության մեջ անակնկալը ԱՀ ԱԺ բոլոր 5 ուժերի միաբանության վերաբերյալ տեղեկությունն է թերևս. սա նշանակում է, որ Սյամոյի գլխավորած քաղաքական ուժը ևս նախընտրել է դեռևս աչքի չընկնել իր ապակառուցողականությամբ:Բայց արդյոք միահեծան կերպով ղեկավարվող «Միասնական հայրենիքին» արժե՞ վստահել:

Խնդիրն այն է, որ Սյամոն խորքում, որքան էլ առերևութաբար ձևացնի, թե այդպես չէ, հանդես է գալիս նիկոլական օրակարգի ռաջամարտիկի դերում,ինչը տալիս է հիմքեր՝ պնդելու, որ նրա քաղաքական ուժը կարող է ամենակրիտիկական պահին հարված հասցնել թիկունքից՝ ասենք չմիանալով այս կամ այն հայտարարությանը, բոյկոտել այս կամ այն օրակարգը կամ առհասարակ խոչընդոտել «սայլը տեղից շարժելու» պրոցեսին:

Այս փուլում պետք է ուշիուշով հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը՝ հասկանալու, թե իրականում ինչ նպատակով է Սյամոյի գլխավորած քաղաքական ուժը «զենքերը վայր դրել», երբ հայտնի է, թե ինչ հեռահար նպատակներ է Սյամոն հետապնդում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել