ՔՊ-ականների շրջանում Սյամոյի գաղափարական մարտիկների թիվն արագորեն ավելանում է. այդպիսիների թվին է դասվել նաև Անդոնի գլխավորած խորհրդարանական հանձնաժողովի անդամ ՔՊ-ական Խաչատրյան Արմենը, որը, պատասխանելով հարցին՝ Ալիև՞ն է շանտաժի ենթարկել՝ հրաժարվելու Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը թույլատրելու մտքից՝սպառնալով հակառակ դեպքում հարձակվել Հայաստանի վրա, ասել է. «Ի՞նչ կապ ունի Ալիևը, ընդհանրապես, դա ի՞նչ մեկնաբանություն է։ Հայաստանի Հանրապետությունում մեկ պետական ինստիտուտ կարող է գոյություն ունենալ, և դա ՀՀ-ն է` իր պետական ինստիտուտներով։ Այլ հանրապետություն` իր պետական ինստիտուտներով, չի կարող գոյություն ունենալ: Ցանկացած իրավական պետությունում չեն կարող այլ պետության կառույցներ գոյություն ունենալ` սրա մասին է խոսքը։ ՀՀ-ն իրավական-սոցիալական պետություն է, և այս սկզբունքները որևէ կերպ չեն խախտվել, և սրանք են, որ ՀՀ-ին միջազգային ատյաններում որպես պետություն են պահպանել…»:

Ինչպես կարելի է արձանագրել, նիկոլասյամոյական պրոպագանդան նոր հորիզոններ է փորձում նվաճել. արդարացնելու համար հակահայկական իրենց կեցվածքն ու Սյամոյին հետագայում պաշտոնի նշանակելը լեգիտիմացնելու նպատակով առաջ է քաշվել մի անհեթեթ գաղափար, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կարող է նոր պատերազմի առիթ դառնալ: Այս պրոպագանդան Սյամո-Նիկոլ զույգին պետք է ոչ միայն հիմա՝ ջնջելու «Արցախ» բառը հանրային գիտակցությունից, այլև հնարավոր պատերազմի դեպքում մեղքը բարդել ասենք նույն Շահրամանյանի վրա. ա՛յ եթե Արցախի ղեկավարությունը կամովին ինքնաոչնչանար, Իլհամը Սյունիքը չէր գրավի, տասնյակ հազարավբոր զոհեր չէինք ունենա և այսպես շարունակ:

Բայց գիտե՞ք՝ որն է Սյամոյի պրոբլեմը: Պրոբլեմն այն է, որ նրա նարատիվների պրոպագանդայով զբաղվողները հանրության շրջանում ունեն զրոյական վստահություն ու վարկանիշ, ուստի իշխանությունների հույսերը, թե կարող են նման կերպ հասնել իրենց նպատակին, արդարացված չեն կարող լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել