News.am-ը գրում է.

Այնպես, ինչպես Ռուսաստանն ու Ադրբեջանն էին ուզում լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, այդ ձեւով Հայաստանը որպես պետություն վերանում էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Շատ վտանգավոր էր, որ ամեն պահի կարող էր մի բան տեղի ունենալ: Մենք խուսանավել ենք դրանից, եւ մեր հստակ դիրքորոշումով շատ դժվարացրել ենք այդ խնդիրը: Ադրբեջանն ու Ռուսաստանը ինչ-որ բան մտածել էին: Այն, որ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, այն, որ մեզ փորձում էին ներգրավել ռազմական հակամարտության մեջ, եւ քիչ էր մնում Ալիեւն էլ Նիկոլ Փաշինյանին դատապարտեր Արցախի շահերին դավաճանելու մեջ: Բայց մենք խուսանավեցինք դրանից: Ճիշտ է, մենք հայրենիք կորցրեցինք: մենք միայնակ էինք ամբողջ աշխարհի դեմ»,-ասաց Հովիկ Աղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել