Այս օրինակի վրա ես ցանկանում եմ խոսել մեզանում, ափսոս որ մեր երիտասարդության մեջ նաև, տիրող հոգևոր-բարոյական անկումային վիճակի մասին…
Մտածելու և խոսելու զորությունը, երկու ոտքով քայլելու ունակությունը, տրամաբանված գործելու կարողությունը և այլ նման հատկանիշները չեն միայն, որոնցով մարդը զանազանվում է կենդանիներից: Զուտ այս հատկություններով օժտված բազմաթիվ արարածներ են շրջում ամենուր, ովքեր այլ որակումների են արժանանում հասարակության կողմից… Մարդ-մարդը մարդ- կենդանուց տարբերվում է իր կրած հոգևոր-բարոյական արժեքներով… 
ԿԱՐԵԿՑԱՆՔ: Ահա մարդ կոչվելու կարևորագույն հատկանիշներից մեկը: Բուդդայականությունում հենց կարեկցանքն է համարվում մարդու կարևորագույն առաքինությունը: 
Կից նյութի 339 մեկնաբանությունների մեծ մասը ծաղրի ու զվարճանքի, երգչուհուն «ձեռ առնելու» արտահայտություններ են… Ավաղ, որևէ մեկի մոտ չնկատեցի որևէ կարեկցական արտահայտություն, խղճահարության խոսք, աղջկա` այսպիսի վիճակում հայտնվելու պատճառների բացահայտման փորձ, որևէ հորդոր այդ կազմակերպիչ կոչվածներին՝ մարդկանց նման վիճակների մեջ գցելու անթույլատրելիության վերաբերյալ… Միայն ծիծաղ, քռքռոց, հռհռոց ու ծաղր և այս ամենի տակ իհարկե ԶՌՌԱՑՈՂ ինքնամեծարում…
ԿԱՐԵԿՑԱՆՔԻ բացակայությունը մեզանում առկա է ամենուր, մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտներում… Ո՞ւր ենք գնում…

«Հայաստանի ձայնը» շոուն նման քյառթու ու անտաղանդ մասնակից դեռ չէր ունեցել. ՀԱԲԻԻԻԲԻԻԻԻ ՀԱԲԻԻԻԻԻԲԻ ՀԱԲԻԻԻԱԲՈՒԲԼԸՆԱՅԵԵԵԵԵ գրառումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել