Երկու խոսք «Հայաստանի ձայնը շոուն նման քյառթու ու անտաղանդ մասնակից դեռ չէր ունեցել. ՀԱԲԻԻԻԲԻԻԻԻ ՀԱԲԻԻԻԻԻԲԻ» գրառման վերաբերյալ


12:18 , 12 սեպտեմբեր, 2013

Այս օրինակի վրա ես ցանկանում եմ խոսել մեզանում, ափսոս որ մեր երիտասարդության մեջ նաև, տիրող հոգևոր-բարոյական անկումային վիճակի մասին…
Մտածելու և խոսելու զորությունը, երկու ոտքով քայլելու ունակությունը, տրամաբանված գործելու կարողությունը և այլ նման հատկանիշները չեն միայն, որոնցով մարդը զանազանվում է կենդանիներից: Զուտ այս հատկություններով օժտված բազմաթիվ արարածներ են շրջում ամենուր, ովքեր այլ որակումների են արժանանում հասարակության կողմից… Մարդ-մարդը մարդ- կենդանուց տարբերվում է իր կրած հոգևոր-բարոյական արժեքներով… 
ԿԱՐԵԿՑԱՆՔ: Ահա մարդ կոչվելու կարևորագույն հատկանիշներից մեկը: Բուդդայականությունում հենց կարեկցանքն է համարվում մարդու կարևորագույն առաքինությունը: 
Կից նյութի 339 մեկնաբանությունների մեծ մասը ծաղրի ու զվարճանքի, երգչուհուն «ձեռ առնելու» արտահայտություններ են… Ավաղ, որևէ մեկի մոտ չնկատեցի որևէ կարեկցական արտահայտություն, խղճահարության խոսք, աղջկա` այսպիսի վիճակում հայտնվելու պատճառների բացահայտման փորձ, որևէ հորդոր այդ կազմակերպիչ կոչվածներին՝ մարդկանց նման վիճակների մեջ գցելու անթույլատրելիության վերաբերյալ… Միայն ծիծաղ, քռքռոց, հռհռոց ու ծաղր և այս ամենի տակ իհարկե ԶՌՌԱՑՈՂ ինքնամեծարում…
ԿԱՐԵԿՑԱՆՔԻ բացակայությունը մեզանում առկա է ամենուր, մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտներում… Ո՞ւր ենք գնում…

«Հայաստանի ձայնը» շոուն նման քյառթու ու անտաղանդ մասնակից դեռ չէր ունեցել. ՀԱԲԻԻԻԲԻԻԻԻ ՀԱԲԻԻԻԻԻԲԻ ՀԱԲԻԻԻԱԲՈՒԲԼԸՆԱՅԵԵԵԵԵ գրառումը