Aysor.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման միակ ճանապարհը իմպիչմենտի գործիքակազմի կիրառումն է։

«Դա ենթադրում է փողոցային ճնշում, փողոցային ճնշում ՔՊ խմբակցության վրա ու դրանով Փաշինյանի հեռացում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։

Թե ինչո՞ւ է ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այս ճանապարհը համարում ամենահավանական ու հնարավոր տարբերակը՝ նա պարզաբանեց. «Փաշինյանը չունի պետականամետ մտածողություն, չունի հայամետ մտածողություն, իրեն չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում երկրում, ուստի՝ միակ հույսը, իմ համեստ կարծիքով, փողոցային ճնշման միջոցով ՔՊ խմբակցությունից 18-19 ձայն կորզելն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել