Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հաշվեցի, թե 2020 թ. կապիտուլիացիան ստորագրելուց հետո մենք որքան զոհ ենք ունեցել միայն պաշտոնապես։

2021 թ. մայիսին ու նոյեմբերին Սյունիքում Ադրբեջանի հարձակման արդյունքում միայն պաշտոնապես ունեինք 30 զոհ։

2022 թ. սեպտեմբերի պատերազմում (Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի վրա հարձակման արդյունքում) միայն պաշտոնապես ունեցել ենք 224 զոհ։

2023 թ. սեպտեմբերի պատերազմում (Արցախի վրա հարձակման արդյունքում) միայն այս պահի դրությամբ ունենք մոտ 300 զոհ, ավելի քան 300 անհետ կորածներ։

Միայն այս երեքի արդյունքում 2021-2023 թթ. ունենք 550-ից ավելի զոհ։

Այս թվերն ամբողջական չեն և զոհերի թիվն ավելի մեծ է։ Ավելին, ներառված չեն անհետ կորածները, գերիները և այլն։ Չեմ խոսում տարածքային կորուստների մասին։

Այսինքն՝ այն թեզը, թե պետք է չպատերազմենք, զիջենք Ադրբեջանին և «հանգիստ կապրենք», արդեն 3 տարի է՝ ապացուցվում է, որ սխալ է։

Թշնամուն զիջելը անխուսափելիորեն բերում է նոր կորուստներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել