Հայաստանի ներկայիս իրավիճակում, ցավոք, հաճախ երկրորդական է դառնում վերլուծել, թե ինչ է կատարվում առանց մեր մասնակցության, բայց մեզ վերաբերող տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների քննարկումների և գործողությունների տիրույթում, որովհետև մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա։
Ըստ այդմ, որպես ազգ և պետություն, մեզ համար այս պահին շատ ավելի կարևոր առաջնահերթություն է հենց Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը և մեր պետության՝ միջազգային ասպարեզում թեկուզ, բնականաբար, սահմանափակ հնարավորություններով, սակայն ազդելու ունակ խաղացողի կարգավիճակի վերականգնումը։
Իսկ դրան հասնելու համար նախևառաջ պետք է ներազգային և ներպետական վերակազմակերպում, որի նպատակը պիտի լինի Հայաստան հուժկու պետություն-ամրոցի կերտումը, քանզի հակառակ դեպքում, պատկերավոր ասած, մենք սկսելու ենք հաշվարկել Մերձավոր Արևելքի փոթորկուն ծովում ուժգին քամու արագությունը, որն անհրաժեշտ է, բայց ոչ ավելի կարևոր, քան խստագույնս վնասված նավի վերանորոգումն և նման քամու պայմաններում հաջողությամբ նավարկելու ունակ անձնակազմի ձևավորումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել