Արցախի պետնախարարը լայվի միջոցով անդրադարձել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և այդ համատեքստում ընդգծել, որ Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն:
Առաջին հայացքից ակնհայտ ճշմարտություն է ասվում, որի մասին շատերս խոսում ենք, սակայն կարևոր է, որ սա հնչում է Արցախից ու հիմնական պատասխանատուներից մեկի կողմից:
Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում ստեղծված աղետալի վիճակի համար մեղավոր է ոչ միայն նրա համար, որ իր քաղաքական կուրսն է բերել և նման ծանր հանգրվանի հասցրել, այլ նրա, որ այդքանից հետո շարունակում է պնդել իր կործանարար դիրքորոշումը:
Արցախի ներքին ռեսուրսներն անսպառ չեն և եթե ՀՀ իշխանությունը սոցիալական բնույթի սահմանափակ օժանդակությունից բացի քաղաքական, անվտանգային հարցերում ներգրավածություն չապահովի, ապա իրադրությունը շատ արագ քաոսի կվերածվի:
Սա ՀՀ իշխանությունը լավ հասկանում է, բայց անում է ճիշտ հակառակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել